Վաշինգտոն․ Փհենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան

Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Ըրնեսթը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան այն մասին, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբի փորձարկումներ է իրականացրել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշուա Ըրնեսթը հայտարարել է, որ ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման սադրիչ և ակնհայտ խախտում է։

Ջրածնային ռումբի փորձարկման մասին, հիշեցնենք, պաշտոնական Փհենյանը հայտարարեց երեկ: