Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները ուղեկցեցին ողջ տարին

Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 24-ը ապրիլի, 2015թ.

2015 թվականին լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ, հնչեցին քաղաքական ելույթներ ու մատուցվեցին պատարագներ։