Քաղաքական հայացքների համար դատապարտվածների ցանկն ավելացավ 2015-ին. իրավապաշտպաններ

Հայկ Կյուրեղյանը դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոց է արձակում, 12-ը հունիսի, 2014թ.

Իրավապաշտպանները քաղաքական հայացքների համար դատապարտվածների ցանկն ընդարձակեցին 2015-ին։

Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի կողքին ավելացավ նաև 32-ամյա Հայկ Կյուրեղյանի անունը, ով խուլիգանության համար դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Նա դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակոցներ էր արձակել Շանթ Հարությունյանի դատավարության մեկնարկի օրը։