Ուրուգվայի Պունտա Դել Էստե քաղաքում կառուցվելու է Հայաստանի Հանրապետության հրապարակ

Ուրուգվայի ամենագեղեցիկ ծովափնյա հանգստավայր Պունտա Դել Էստե քաղաքում կառուցվելու է Հայաստանի Հանրապետություն անունը կրող հրապարակ և այնտեղ տեղադրվելու է հուշարձան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Նահանգապետ Էնրիկե Անտիան ստորագրել է հրամանագիրը բավարարելով Հայաստանի հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությունը։ Պունտա Դել Էստեն համարվում է Հարավային Ամերիկայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։

Դիեգո Կարամանուկյան

Պունտա Դել Էստե