Հնդկական ռազմաբազայում կրկին բախումներ են տեղի ունեցել

Հնդկաստանի Պաթհանկոթ ռազմաբազայում նոր բախումներ են տեղի ունեցել: Սպանվել է երկու զինյալ:

Հնդկաստանի պաշտոնական աղբյուրներն այսօր հայտնել են, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո երկու զինյալներ թաքնված են եղել ռազմաօդային կայանում:

Երեկ ռազմաօդային կայանի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով 11 մարդ էր սպանվել՝ հնդկական զինուժի 7 ներկայացուցիչ և զինված հաձակում գործած 4 հոգի:

Պաշտոնական Դելլին Պակիստանին է մեղադրում հարձակումների համար՝ պնդելով, որ Իսլամաբադը սատարում է իսլամիստ ծայրահեղականներին: