Աֆղանստանում Մի-17 ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երեք զինծառայող

Աֆղանստանի Լոգար մարզում այսօր կործանվել է այդ երկրի զինված ուժերին պատկանող Մի-17 ուղղաթիռ, զոհվել է երեք աֆղանստանցի զինծառայող, ևս երկու զինծառայող վիրավորվել է:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: