Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 17-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ խոստանալով իրավիճակի փոփոխության դեպքում տալ լրացուցիչ տեղեկատվություն: