Ամանորի գիշերը՝ Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք Հայ եկեղեցու բոլոր տաճարներում

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ Էջմիածնի Մայր Տաճարում, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայ եկեղեցու բոլոր տաճարներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները: