Չեռնոգորիայի վարչապետն առաջարկել է քվեարկության դնել կառավարության վստահության հարցը

Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչ, արխիվ

Հաշվի առնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ Չեռնոգորիայում ծագած հանրային վեճերը, վարչապետ Միլո Ջուկանովիչը առաջարկել է խորհրդարանում քվեարկության դնել կառավարության վստահության հարցը։

Ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը։ Դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ն պաշտոնապես Չեռնոգորիային հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինք։ Ինքը՝ վարչապետը, ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության ջատագովն է։