ԱՄՆ-ը հանդիմանում է Ռուսաստանին Սիրիայում ապստամբ առաջնորդին սպանելու համար

Սիրիացի ապստամբները կառավարական ուժերի հետ մարտի ժամանակ, հունիս, 2015թ․

Միացյալ Նահանգները հանդիմանում է Ռուսաստանին Սիրիայում ապստամբ առաջնորդ Զահրան Ալուշին սպանելու համար՝ պնդելով, թե այդպես է՛լ ավելի է դժվարանում երկրում խաղաղության հաստատումը:

Ալուշը գլխավորում էր «Ջայշ ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») ընդդիմադիր խմբավորումը, որը պատրաստակամություն էր հայտնել հաջորդ տարվանից բանակցություն սկսել կառավարության հետ՝ քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար: