Նիգերիայում հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ են զոհվել

Հրդեհ, արխիվ

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում երեկ տեղի ունեցած հրդեհի հետևանքով, տարբեր գործակալությունների հաղորդմամբ, 35-ից մինչև 100 մարդ է զոհվել, շատերը ստացել են այրվածքներ:

Հրդեհը բռնկվել է գազալցակայանում և տևել ժամեր շարունակ, հաղորդում է BBC-ն: