ԱՄՆ-ում փոթորիկները և տորնադոները 14 մարդու կյանք են խլել

Տորնադո, արխիվ

Միացյալ Նահանգների հարավում փոթորիկները և տորնադոները (պտտահողմ) 14 մարդու կյանք են խլել և ավերածություններ պատճառել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Միսիսիպի և Թենեսի նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։