Աֆղանստանում 600 տոննա ափիոն է հայտնաբերվել և առգրավվել

Աֆղանստանի ոստիկանության կողմից հայտնաբերված և առգրավված ափիոն, արխիվ

Ավելի քան 600 տոննա ափիոն է առգրավվել ռուսաստանցի և աֆղանստանցի իրավապահների համագործակցության արդյունքում:

Ռուսաստանի թմրամիջոցների դեմ պայքարի դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը երեկ հայտարարել է, որ աֆղանական Դոշի քաղաքում հայտնաբերված թմրամիջոցը պատրաստվում էին տեղափոխել Թուրքիա: