Դիտորդ. «Իմ առաքելությունը կեղծիք թույլ չտալն էր»

Your browser doesn’t support HTML5

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ»-֊ը ավելի քան 900 խախտում է արձանագրել։ Դիտորդական առաքելություն իրականացրած Ռոմիկ Դանիալը մեկն է, ում աշխատանքը խոչընդոտել են հանրաքվեի օրը, բռնություն գործադրել, անգամ տեսախցիկը վերցրել։