Հունաստանի խորհրդարանը ճանաչեց Պաղեստինը որպես պետություն

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբաս, արխիվ

Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը այսօր տեղի ունեցած խորհրդարանի հատուկ նստաշրջանին Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին խորհրդատվական որոշման նախագիծ է ներկայացրել, որը պատգամավորների կողմից միաձայն ընդունվել է:

Օրենսդիրի որոշումը համարվում է գործադիրին ուղղված խորհրդատվական փաստաթուղթ:

Քվեարկությանը հետևել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, փոխանցում է France-Presse լրատվական գործակալությունը: