Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Ռուսաստան։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությունը, նշում են, որ Հասանովը վաղը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։