Մոսկվան Երևանի և Բաքվի միջև «առարկայական երկխոսություն» է ակնկալում

Ալեքսանդր Լուկաշևիչ, արխիվ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը և Ադրբեջանը կանցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ առարկայական երկխոսության: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Լուկաշևիչը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օրերս կայացած հանդիպումը «նշանակալի տեղաշարժ» է հակամարտության կարգավորման գործում: