Օդուժի հարվածների հետևանքով Իդլիբում առնվազն 43 մարդ է զոհվել

Սիրիա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Իդլիբում՝ օդային հարվածներից հետո, 20-ը դեկտեմբերի, 2015թ․

Ենթադրաբար ռուսական օդուժի հարվածների հետևանքով Սիրիայի Իդլիբ քաղաքում առնվազն 43 մարդ է սպանվել, կան հարյուրավոր վիրավորներ: Տեղի բնակիչները և ընդդիմադիր ակտիվիստները հաղորդում են, որ հարվածները հասցվել են շուկայի, բնակելի տների և կառավարական շենքերի ուղղությամբ։

Ռուսական կողմը դեռևս չի հաստատել տեղեկությունը, թե այս հատվածում իր ուժերը օդային հարվածներ են հասցրել։

Իդլիբը, հիշեցնենք, գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: