Ադրբեջանցի զինվոր է զոհվել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, արխիվ

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվոր Իբրահիմ Նուրմամեդզեդեն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զինվորը սպանվել է դեկտեմբերի 19-ին «հայկական և ադրբեջանական զորքերի մարտական ընդհարման» ժամանակ, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։