Ավակովը հայց ներկայացրեց ընդդեմ Սաակաշվիլիի

Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայց է ներկայացրել Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել զրպարտության համար:

Երկու օր առաջ, հիշեցնենք, թե՛ Ավակովը և թե՛ Սաակաշվիլին հրապարակել էին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության տեսագրությունը՝ ուղեկցելով այն յուրաքանչյուրն իր մեկնաբանություններով: