Թբիլիսին կընդունի ԵԽԽՎ 25-րդ նստաշրջանը

2016 թվականի հուլիսի 1-ից 5-ը Թբիլիսիում տեղի կունենա ԵԽԽՎ ամենամյա՝ 25-րդ նստաշրջանը:

«Այդ միջոցառումն աննախադեպ Է՝ հաշվի առնելով դրա քաղաքական մակարդակն ու մասշտաբը: Կառավարությունն ու խորհրդարանը, համապատասխանաբար, արդյունավետ ու կոորդինացված կերպով կհամագործակցեն այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ըստ vestikavkaza.ru կայքի, նստաշրջանը Վրաստանում ընդունելու կապակցությամբ հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

ԵԽԽՎ թբիլիսյան նստաշրջանին կմասնակցեն 57 երկրներ ներկայացնող 700 պատվիրակներ: