ՄԱԿ ԳԱ-ն քննադատում է Իրանում մարդու իրավունքների վիճակը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իրանում մարդու իրավունքների իրավիճակը քննադատող բանաձև է ընդունել:

Բանաձևում խորը մտահոգություններ են արտահայտված երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի, մեծ թվով մահապատիժների իրականացման վերաբերյալ: Որպես առաջընթաց նշված է կանանց և էթնիկ փոքրամասնությունների դեմ ոտնձգությունների սանձահարումը:

Իրանին քննադատող բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Սիրիան: