Սարգսյանը և Ալիևը կհանդիպեն դեկտեմբերի 19-ին Բեռնում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, 19-ը նոյեմբերի, 2013թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ հաջորդ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: