Կիևը «պատրաստ է վճարել ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագիր ունենալու գինը»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2015թ․

Ուկրաինան պատրաստ է վճարել Եվրամիության հետ առևտրային համաձայնագիր ունենալու գինը, հայտարարել է երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն Բրյուսելում:

Մոսկվան, հիշեցնենք, սահմանափակել է Կիևի հետ առևտրային կապերը Եվրամիության և Ուկրաինայի միջև հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի պատճառով։