Բյուրեղավանի գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը

Բյուրեղավանում գտնվող ապակե տարաների գործարանի աշխատակիցները` շուրջ 150 հոգի, այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ:

Նրանց խոսքով` 4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել և այժմ էլ տնօրինությունը միտումնավոր գործարանը տանում է սնանկացման, որպեսզի կուտակված պարտքերը, աշխատավարձերը չվճարի:

Ցուցարարներն ասում էին, որ այս ընթացքում պարտաճանաչ կերպով գնացել են աշխատանքի:

Բողոքի ակցիայի ընթացքում հայտնի դարձավ, որ գործարանի տնօրինությունը ժողով է հրավիրել, և ցուցարարները մեկնեցին Բյուրեղավան:

«Ազատությանը» հայտնի դարձավ, որ ժողովին ներկա են լինելու Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները և գործարանի սեփականատերերը: