Բաղրամյան պողոտայի վթարային շենքը ապամոնտաժվում է

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Ապամոնտաժվում է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 15 շենքը։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, և այն ենթակա էր քանդման։

Ըստ քաղաքապետարանի, շենքում բնակվող վեց ընտանիքներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում: