Ադրբեջանցի զինծառայող է զոհվել

Ադրբեջանցի զինվորներ, արխիվ

Հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում զոհվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Նիհադ Ռահիմլին։

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է, որ զինվորը զոհվել է երեկ՝ «շփման գծում թշնամական կողմի հետ մարտական բախումների հետևանքով»։

Հայկական կողմը, հիշեցնենք, միշտ շեշտում է, որ հրադադարը խախտում են ադրբեջանական զինված ուժերը, և իր պատասխան գործողությունների նպատակը դրանց լռեցնելն է: