Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Ուորլիքը կմնա պաշտոնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Վաշինգտոնը դիտարկում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքին այլ դիվանագետով փոխարինելու հարցը:

«ԱՄՆ-ը ամբողջովին հավատում է դեսպան Ուորլիքին և վստահում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր գործունեությունը», - «Թուրան» լրատվական գործակալությանը ասել է աղբյուրը դեսպանատանը:

Ինչպես նշում է Contact.az ինտերնետային պարբերականը, մի շարք լրատվամիջոցներ պնդել էին, թե Ուորլիքի որոշ հայտարարություններից և գործողություններից Ադրբեջանի իշխանությունների դժգոհության հետ կապված՝ ամերիկյան Պետդեպարտամենտը քննարկում է նրա փոխարինման հարցը: