Պակիստանի բանակը «բացառիկ հաջողությամբ» է պայքարում ահաբեկիչների դեմ

Պակիստանցի զինծառայողները լեռան գագաթին գտնվող դիտակետում, արխիվ

Պակիստանի բանակի խոսնակը հայտարարել է, որ զինված ուժերը «բացառիկ հաջողությամբ» են պայքարում ահաբեկիչների դեմ՝ վերջին 18 ամիսներին սպանելով 3 հազար 400 զինյալի:

Ըստ երկրի ռազմական իշխանությունների՝ ահաբեկիչներին սպանելուց բացի, ոչնչացվել են նաև նրանց օջախները և ենթակառուցվածքները:

Պակիստանի բանակը ևս ահաբեկիչների դեմ պատերազմում կորուստներ կրել է․ մահացել է 448 և վիրավորվել 1914 անվտանգության աշխատակից: