Պակիստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել

Պակիստան, Փարաչինար, 13-ը դեկտեմբերի, 2015թ․

Պակիստանի՝ Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Փարաչինար բնակավայրի շուկայում պայթյունի հետևանքով առնվազն 24 մարդ զոհվել, ավելի քան 70-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Լաշքար-է-Ջհանգվի» զինյալ խմբավորումը, որը գաղափարապես մոտ է «Իսլամական պետության»-ը: