Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում

Ծեծկռտուքը Ուկրաինայի Գերագույն ռադայում, Կիև, 11-ը դեկտեմբերի, 2015թ․

Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում նախատեսված նիստին ընդառաջ հարյուրավոր քաղաքացիներ պահանջել են կառավարության հրաժարականը:

Ուրբաթ օրը ուկրաինական խորհրդարանում կառավարության գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ամբիոնից հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե նման պահանջ ներկայացնեն Ռադայի ներկայացուցիչները: Վարչապետի ելույթի պահին պատգամավորներից մեկը մոտեցել է, գրկել նրան, հեռացրել ամբիոնից, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք: