Վրաստանը Ռուսաստանին մեղադրում է իր օդային սահմանը խախտելու մեջ, Մոսկվան հերքում է

Ռուսական ռազմական ուղղաթիռ, արխիվ

Վրաստանը երեկ հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը դեկտեմբերի 9-ին մի քանի րոպեով խախտել է իր օդային սահմանը Հարավային Օսիայի մոտակայքում:

Ռուսաստանը հերքել է այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում այդ տարածքում թռիչքներ չեն իրականացրել: