Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զորքերը Իրաքից

Թուրքական զրահատեխնիկան Իրաքի հյուսիսում, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիան չի հանի իր զորքերը Հյուսիսային Իրաքից:

Էրդողանն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազրույցից հետո, որում Բայդենը կոչ է արել նվազեցնել Անկարայի և Բաղդադի միջև լարվածությունը: