Ազատության հրապարակից ոստիկանություն տարվածների թիվը երեքն է

Ոստիկանությունը բաժին է տանում ակտիվիստին, 10-ը դեկտեմբերի, 2015թ.

Ազատության հրապարակից ոստիկանություն տարվածների թիվը երեքն է։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանց նկատմամբ վարչական բերում է իրականացվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները փորձեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց՝ բռնի ուժով նրանց ձեռքից վերցնելով վրանը։