Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մերկասառույցը մաքրվել է

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի մերկասառույցը վերացել է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: