Փարիզ-Սան Ֆրանցիսկո օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոնրեալում

Air France ընկերության օդանավ, արխիվ

Փարիզ - Սան Ֆրանցիսկո չվերթն իրականացնող Air France ընկերության օդանավը փոխել է ուղղությունն ու արտակարգ վայրէջք կատարել կանադական Մոնրեալ քաղաքի օդանավակայանում։

«Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով WXIA-TV-ին, փոխանցում է, որ անանուն ահազանգ է եղել օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին։ «Տեղական իշխանությունները կստուգեն օդանավը», - ասված է Air France-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, նոյեմբերին Միացյալ Նահանգներից Փարիզ թռչող Air France-ի երկու օդանավեր ևս փոխել էին թռիչքի ուղղությունը՝ պայթյունի սպառնալիքի պատճառով։