Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է պատմականորեն հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական ջերմ ու գործակցային կապերին, վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն ու կամրապնդվեն` ընդգրկելով նորանոր ոլորտներ:
Իր հերթին Վլադիմիր Չուրովը, խոսելով երկու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության մասին, ընդգծել է նաև միջմշակութային համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել միջեկեղեցական հարաբերություններին, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: