Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

Լուսանկարը՝ քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի թիվ 1/17 ընտրատեղամասում մասնակցել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Այդ մասին հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: