Այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգով նյութեր են նախապատրաստվում

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը

Ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Զառիթափ գյուղի բնակիչ Վ. Ստեփանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ նույն գյուղի թիվ 39/39 ընտրատեղամասում փորձել է քվեարկել իր եղբոր փոխարեն, ինչը նկատել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ):

Դեպքի առթիվՔննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, ասված է ՔԿ-ի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բանի հաղորդագրությունում: