Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը

Պյոտր Սվիտալսկի, Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սվիտալսկին և Հովհաննիսյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին եւ հայ-եվրոպական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: