Արևելյան Եվրոպայի երկրները մերժել են Շենգեն գոտում սահմանափակումներ մտցնելու առաջարկը

Չեխիան, Սլովակիան, Հունգարիան և Լեհաստանը մերժել են Եվրոպական Շենգեն գոտում վիզային ռեժիմի սահմանափակումների վերաբերյալ առաջարկը, հայտարարել է Չեխիայի վարչապետը:

Շենգեն գոտում սահմանափակումներ մտցնելու հարցը քննարկման առարկա դարձավ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո: