ԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրները փակելու նախաձեռնություններ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ՄԱԿ-ում առանձին-առանձին բանաձև են մշակում՝ «Իսլամական պետության» (ԻՊ) ֆինանսավորման աղբյուրների նկատմամբ սահմանափակումները խստացնելու վերաբերյալ:

Առաջարկվող միջոցները նպատակ ունեն կանխել ահաբեկչական խմբավորման միլիոնավոր դոլարներ վաստակելը վառելիքի և անտիկ իրերի մաքսանենգ վաճառքի միջոցով: