Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, արխիվ

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: