Մեդվեդևը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը

Ռուսաստան - Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը:

Հունվարի 1-ից պատժամիջոցները կգործեն թուրքական գյուղատնտեսական արտադրանքի, իսկ դեկտեմբերի 1-ից սկսել են գործել բոլոր ուղիղ չվերթների նկատմամբ՝ բացի այն չվերթներից, որոնցով ռուս զբոսաշրջիկները վերադառնում են Թուրքիայից: