Տաջիկստանում նախկին պաշտոնյան 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

Տաջիկստան - Մայրաքաղաք Դուշանբեի կենտրոնական մզկիթը, արխիվ

Տաջիկստանի գերագույն դատարանը ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության մեղադրանքներով 9 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին պաշտոնյա, «Մահմեդական վերածնունդ» կուսակցության անդամ Հասան Ռահիմովին:

Իշխանությունները սեպտեմբերի վերջին հայտարարել էին, որ հիշյալ կուսակցությունը ծայրահեղական և ահաբեկչական խմբավորում է, որի 23 անդամ արդեն իսկ ձերբակալվել է: