Աֆղանստանի անվտանգության ուժերը հմտորեն պայքարում են թալիբների և «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների դեմ: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է վարժեցնել, աջակցել Աֆղանստանի ուժայիններին:
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներին կոչ է արել 2016 թվականին ևս պահպանել զորքերի նույն քանակն Աֆղանստանում:
Փոխանցելով Աֆղանստանի նախագահի խոսքերը՝ Ստոլտենբերգն ասել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումն է՛լ ավելի է ակտիվացել տարածքում: