Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Վաղը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա։

Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ գործողությանը մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը։