Ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ «թշնամու հետ մարտում» ձախ ձեռքից թեթև վիրավորվել է պայմանագրային զինծառայող Բահրուզ Նասիբովը:

Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո զինվորին տեղափոխել են բուժհաստատություն, Նասիբովի առողջությանը ոչինչ չի սպառնում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: