Փարիզի ահաբեկչության ժամանակ կիրառվել են սերբական զենքեր

Սերբիայում հիմնադրված զենքերի գործարանի սեփականատերը հաստատել է տեղեկությունները, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողությունների ժամանակ օգտագործված զենքերից առնվազն երկուսն արտադրվել են իրեն պատկանող գործարանում` 1990-ական թվականներին: Այդ մասին Մայկո Բրժակովիչն ասել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին: