Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի հետ

Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքայի հետ։ «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ ասել է, որ Մոսկվան կվերանայի իր պայմանավորվածություններն ու հարաբերությունները Թուրքիայի հետ։